ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայտարարություն է արել

Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայտարարություն է արել
28.01.2017 | 01:40

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։


Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Պետրոս Շիրինօղլուն պատմել է, որ Ստամբուլի հայ համայնքի մեջ տպավորություն կար, որ ինքն է արգելակում Պատրիարքի ընտրության կազմակերպումը, որի համար ստիպված է եղել նախագահ Էրդողանից հանդիպում խնդրել։ Պետրոս Շիրինօղլուի խոսքով՝ Էրդողանի հետ հեռախոսով զրույցից հետո Էրդողանը հրավիրել է Անկարայի նախագահական նստավայր, որտեղ էլ տեղի է ունեցել հանդիպումը։
«Ես նախագահին հայտնեցի, որ հիմնադրամների ու պատրիարքի ընտրությունների ուշացման հետ կապված հայ համայնքի որոշ անդամներ ինձ են մեղադրում ու պահանջեցի անցկացնել այդ ընտրությունները։ Էրդողանն ասաց, որ նախկինում էլ թուրքական իշխանություններն ըստ 1863-ին ընդունված Հայոց Սահմանադրության թույլատրել են ընտրությունները՝ շեշտելով, որ փոխպատրիարք Աթեշյանի հետ հանդիպմանն էլ նույն բաներն է ասել։ Էրդողանը հիշեցրեց, որ պատրիարքի ընտրության ուշացումը հայկական կողմի բացթողումն է, քանի որ դրան իշխանությունները չեն խառնվում»,- ասել է Պետրոս Շիրինօղլուն՝ հավելելով, որ Էրդողանը խոստացել է, որ երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվի, անմիջապես կզբաղվեն պատրիարքի ու հիմնադրամների ընտրությունների հարցերով։


Նույն թեմայով «Ակոս»-ի հետ զրույցում Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, թե պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում ներկայացնելու համար կարիք չկա սպասել հանրաքվեին։ «Եթե մենք հիմա պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում ներկայացնենք, ապա հանրաքվեից հետո այն ավելի արագ ընթացք կստանա, քան դրանից հետո ներկայացնենք դիմումը»,- ասել է եպիսկոպոս Մաշալյանը։


Ստամբուլի հայ համայնքը երկար ժամանակ պառակտված է պատրիարքի ընտրության հարցում։ Պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով անգործունակ է ճանաչված, սակայն ըստ Պատրիարքարանի կանոնադրության, Պատրիարքն ընտրվում է ցմահ։ Համայնքի մեծ մասը պահանջում էր նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի մասն էլ շեշտում էր, թե եկեղեցական օրենքն արգելելու է նոր ընտրությունը մինչ պատրիարքի մահը։
Այս ընթացքում պատրիարքի գործառույթներն իրականացրել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որին ստամբուլահայ համայնքի մի մասը չի ընդունում և համարում է Էրդողանի կողմից նշանակված անձ։

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ